211652_close_icon
views-count31730 դիտում article-date 19:01 26-11-2023

Երևանում պարեկներն իրականացրել են «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան. մարտական ատրճանակով «թրև եկող» տղամարդը պարեկներին ասում էր. «Զենքը գտել եմ բնական կարիքներս հոգալուց»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, նոյեմբերի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և պարեկներ Հովհաննես Սիմոնյանի ու Կարեն Քարամյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով Երևանում իրականացրել են «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոմիտասի պողոտայում մի քաղաքացի զինված «թրև է գալիս»:

Նրան գտնելու նպատակով Կոմիտասի պողոտայի մոտ 3 կմ-ոց ճանապարհահատված պարեկները վերցնում են իրենց ուշադրության կենտրոնում, մանրազնին զննում են տարածքը և Կոմիտասի պողոտա 51 հասցեի մոտ նկատում են ենթադրյալ կասկածյալին: 

Երբ պարեկները մոտենալով նրան, քաղաքացին նայում է ժամացույցին ու ասում. «Տղե՛րք, ժամը 2:40 ա, ասի հելնեմ, որպես առողջ ապրելակերպ մի քիչ ոտքով ման գամ, մաքուր օդ ա, ձեզ էլ բարի ծառայություն եմ ցանկանում, ու ինչքան օրինախախտներ կան բռնեք ու պատժեք», սակայն տղամարդը չգիտեր, որ պարեկները հենց իրեն էին փնտրում, ով փորձում էր մոլորեցներ գումարտակի, վաշտի հրամանատարներին ու պարեկներին: 

Պարեկները, վստահ լինելով իրենց ստացած օպերատիվ տեղեկությանը, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով նրան ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ 1 հատ պահեստատուփով, որի մեջ առկա է եղել 8 փամփուշտ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով, կասկածյալը Կոտայքի մարզի բնակիչ, 49-ամյա Վազգեն Ե.-ն է, ով 2013 թվականին «անցել է» մեկ այլ քրեական գործով․ այն ժամանակ ևս նրա մոտ հայտնաբերվել էր մարտական ատրճանակ: 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տղամարդը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ատրճանակը գտել է Հրազդանի կիրճում՝ բնական կարիքները հոգալիս:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր