211652_close_icon
views-count1157 դիտում article-date 18:23 10-05-2015

Տոսկանայի 80 հնագույն նստավայրերն իրենց դռները կբացեն տեղաբնակների և զբոսաշրջիկների առջև

Իտալիայի Տոսկանա նահանգի պատմական տների բացման ազգային օրերը հայտնի են: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, այս տարվա մայիսի 23-ին և 24-ին Ֆլորենցիա, Լուկա, Պիզա, Սիենա, Լունիջանա և Մարեմմա գավառներում գտնվող ավելի քան 80 պատմական նստավայրեր, մոնումենտալ զբոսայգիներ, պանդոկներ, գինեգործարաններ և պուրակներ կբացվեն տեղաբնակների և զբոսաշրջիկների առջև՝ պատմական տների բացման ազգային օրվա շրջանակներում: Իրադարձությունը կազմակերպված է իտալական պատմական տների ընկերակցության կողմից:

Նմանատիպ նյութեր