211652_close_icon
views-count847 դիտում article-date 17:12 11-05-2015

Քաբուլում պայթյունի հետեւանքով դատախազության աշխատակիցներ են զոհվել

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտը պայթյուն է իրականացրել գլխավոր դատախազության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի հարեւանությամբ, ինչի հետեւանքվ առնվազն 3 մարդ է զոհվել, եւս 16 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածք է ստացել: Ոստիկանության տվյալներով՝ չարագործը մոտ է վազել ավտոբուսին եւ գործի դրել գոտկատեղին ամրակցված պայթուցիկը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը:

Նմանատիպ նյութեր