211652_close_icon
views-count2100 դիտում article-date 18:00 01-07-2020

Դատախազության աշխատողի օրվա առթիվ ՀՀ Դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական և գերատեսչական պարգևների

ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի միջնորդության հիման վրա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրերով ՀՀ դատախազության մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների և դասային աստիճանների։ Մասնավորապես ՀՀ Նախագահի հրամանագրով օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար«Մխիթար Գոշ» մեդալով են պարգատրվել՝ • ՀՀ գլխավոր դատախազության՝ Հատուկ քննչական ծառայության վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, • ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը, • ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը։ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի 2020թ․ հունիսի 30-ի հրամանագրով ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանինշնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից՝ աշխատանքային պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար շնորհակալագրերի են արժանացել՝ • ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը, • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը, • Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ ՀՀ դատախազության մի շարք աշխատակիցներ արժանացել են գերատեսչական պարգևների։

Նմանատիպ նյութեր