211652_close_icon
views-count949 դիտում article-date 13:02 11-05-2015

Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել: Քերին շնորհավորել է ռուս պաշտոնակցին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակի առիթով` ընդգծելով ռուս և խորհրդային միության մյուս ժողովուրդների հսկայական ավանդը ֆաշիզմի ջախջախման գործում: Լավրովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանում չեն մոռանում հիտլերյան Գերմանիայի դեմ դաշնակիցների համատեղ պայքարի մասին: Նրանք պայմանավորվել են առաջիկայում հանդիպել քննարկելու երկկողմ հարաբերությունների հարցեր և ուղիներ նախանշել աջակցելու կոնֆլիկտային տարբեր իրավիճակների կարգավորմանը:

Նմանատիպ նյութեր