211652_close_icon
views-count1231 դիտում article-date 23:10 30-01-2014

Ջոն Քերին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ընդդիմության առաջնորդների հետ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին զանգահարել է ուկրաինական ընդդիմության առաջնորդներին: «Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն սատարում է Ուկրաինայի եվրակոինտեգրման կողմնորոշումը և կոչ է արել պաշտպանել դեմոկրատիան խաղաղ միջոցներով: Նա նաև առաջընթաց է համարել հունվարի 16-ի օրենքների չեղյալ հայտարարելու մասին որոշումը», — հաղորդել է ամերիկյան պետքարտուղարության ներկայացուցիչը: Քերին կարծում է, որ բռնությունների համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Խոսակցությանը մասնակցել են 6 ղեկավարներ քաղաքական կուսակցություններից և քաղաքացիներ, նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր