1254 դիտում
21:54 11-05-2015
Դպրոցներում դրամահավաքության դեպքի հայտնաբերման դեպքում պատասխանատուները խստագույնս կպատժվեն
Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում քաղաքացիների ու պետական կառույցների կողմից ապրիլ ամսվա ընթացքում ստացված ավելի քան 11 հազար դիմում-գրությունների պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետը հանձնարարել է ուսումնասիրել դիմումատուներին տրամադրված պատասխաններն ու դրանց հետագա ընթացքը և ըստ այդմ ձեռնարկել համապատասխան քայլեր:
Քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ զեկուցվել է, որ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 608 քաղաքացի: Բարձրացված հարցերից 539-ին տրվել է համապատասխան լուծում և սպառիչ պատասխան, 13-ը մերժվել է՝ հարցը քաղաքապետարանի իրավասության շրջանակից դուրս լինելու պատճառով, իսկ 56-ը դեռևս կատարման ընթացքում է:
Ուսումնական տարվա ավարտի հետ կապված դպրոցներում դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել:
Քաղաքապետը նաև ընդգծել է, որ դրամահավաքության որևէ դեպքի հայտնաբերման պարագայում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ և պատասխանատուները խստագույնս կպատժվեն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
877 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
631 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
700 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան