1151 դիտում
20:00 11-05-2015
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր հանդիպեց Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլի և այլընտրանքային գործադիր տնօրեն Դոմենիկ Ուոլթն-Ֆրանսի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և Հյուսիս-Հարավ ծրագրին վերաբերող մի շարք հարցերի:
Գագիկ Բեգլարյանը նշեց, որ գոհ է նախարարության և ԱԶԲ համագործակցությունից, հույս հայտնեց, որ Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման ծրագրով նախատեսված համատեղ աշխատանքները կտան դրական արդյունքներ:
Նշենք, որ այս ծրագրի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանը Վրաստանին կապող 92կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղին: Ասիական զարգացման բանկն իր պատրաստակամությունն է հայտնել այդ ճանապարհի վերականգնման աշխատանքների համար տրամադրել նախատեսված գումարի 50 տոկոսը:
Նմանատիպ նյութեր
1638 դիտում
18:52 10-05-2016
Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի հայաստանյան մասնաճյուղի նորանշանակ տնօրենին
893 դիտում
18:26 02-02-2015
Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին
1325 դիտում
20:22 18-06-2014
Գագիկ Բեգլարյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքների արագ կազմակերպումը
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված