211652_close_icon
views-count1638 դիտում article-date 18:52 10-05-2016

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց Ասիական զարգացման բանկի հայաստանյան մասնաճյուղի նորանշանակ տնօրենին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 10-ին հանդիպեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Շեյն Ռոզենթալին: Նախարարը շնորհավորեց Շեյն Ռոզենթալին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նրա հետ համագործակցությունը նույնպես արդյունավետ կլինի։ Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) համաֆինանսավորմամբ հիմնանորոգվող միջպետական (Մ6) Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման շուրջ 90 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու շինարարությանը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորեց նման ծրագրերում հայկական ճանապարհաշինական ընկերությունների մասնակցությունը և նշեց, որ ճանապարհը կառուցելու համար հայտարարվող միջազգային մրցույթներին կարևոր է, որ անպայման մասնակցեն նաև տեղական շինարարական կազմակերպությունները։ Նախարարը ընդգծեց, որ նրանց ներգրավումը ծրագրում կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը: Շեյն Ռոզենթալին նույնպես կարևորելով նախարարի առաջարկը նշեց, որ այդ ուղղությամբ քննարկումները կշարունակվեն։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նա ընդգծեց, որ ԱԶԲ հայաստանյան գրասենյակի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև ձևավորված կառուցողական և ակտիվ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր