211652_close_icon
views-count1747 դիտում article-date 20:55 12-05-2015

Ֆրանց Բեկենբաուեր. Մենք ինքներս «Բավարիային» այս վիճակի մեջ գցեցինք

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը քննադատել է մրցաշրջանի վերջում թիմի ցուցադրած արդյունքները: «Մենք գերազանց վիճակում էինք մրցաշրջանի 90%-ում: Սակայն թվերը միշտ չէ, որ տիտղոսներ են ապահովում: Մենք ինքներս ենք մեղավոր մեր սխալների համար: Ոմանք ասում են, թե խեղճ «Բավարիա», այդքան վնասվածներ ունի, բախտը չբերեց: Բայց ես ցանկանում եմ հարց տալ. ի՞նչ կապ ունի այստեղ բախտը: Դա մրցաշրջանի կտրվածքով ռազմավարական պարզ սխալ է: Մարզչական շտաբը որոշեց, որ իր ունեած խաղացողները հերիք են և վարձավճարով «Աուգսբուրգին» տվեց Հոյբերգին, Շաքիրիին վաճառեց: Իսկ հիմա ասացեք, այս ֆուտբոլիստները մեզ հիմա պետք չէ՞ին գա: Ինքներդ եք հասկանում, թե առանց Ռոբենի, Ռիբերիի և Ալաբայի «Բարսելոնայի» արգելքը հաղթահարելու ինչ հնարավորություն ունենք: Եթե պահեստային նստարանին ի սկզբանե ունենայինք համաշխարհային կարգի մի քանի ֆուտբոլիստ, մեր հնարավորությունները ավելի բարձր կլինեին», ասել է Բեկենբաուերը: Հիշեցնենք, որ «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Նմանատիպ նյութեր