4127 դիտում
02:02 13-05-2015
ՉԼ՝ «Բավարիա»-«Բարսելոնա». Մյունխենցիների դառնահամ հաղթանակը
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով՝ 3:2: Սա նշանակում է, որ հրաշքը տեղի չունեցավ: Առաջին խաղից հետո, որտեղ կատալոնացիները հաղթեցին 3:0 հաշվով, միայն հրաշքը կարող էր «Բավարիային» օգնել: Բայց, տեղի ունեցավ թերևս ամենասպասելին: «Բավարիան» հաղթեց, իսկ «Բարսելոնան» դուրս եկավ եզրափակիչ:
Հանդիպմանը առանձնապես երկար անդրադառնալը անիմաստ է: Այո, «Բավարիան» հաշվի մեջ շատ արագ առաջ անցավ, սակայն «Բարսելոնայի» հրաշալի հարձակողական եռյակը դրան պատասխանեց երկու գոլով: Այդ գոլերը կարծես երկվորյակներ լինեին՝ Մեսին փոխանցում է Սուարեսին, վերջինս Նեյմարին, բրազիլացին էլ գրավում է Նոյերի պաշտպանած դարպասը: Դրանից հետո «Բավարիային» անհրաժեշտ էր հինգ գոլ խփել, այսինքն, խաղի ինտրիգը հենց առաջին խաղակեսում մեռավ:
Երկրորդ խաղակեսը արդեն ձևական բնույթ էր կրում: Կատալոնացիները ակնհայտ անցել էին «էկոնոմ» ռեժիմի, մյունխենցիները դեմքը փրկելու խնդիր էին դրել: Կարելի է ասել, որ երկուսն էլ հասան իրենց նպատակին: «Բավարիան» երկու անգամ գրավեց տեր Շտեգենի դարպասը, իսկ «Բարսելոնան» այդ ընթացքում միայն ժամացույցին էր նայում:
Խաղն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով, և «Բարսելոնային» ընդամենը մեկ քայլ մնաց՝ Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը նվաճելու ճանապարհին:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, երկրորդ հանդիպում
«Բավարիա» (Մյունխեն, Գերմանիա) - «Բարսելոնա» (Բարսելոնա, Իսպանիա) – 3:2
Մեհդի Բենատիա` 7, Ռոբերտ Լևանդովսկի` 59, Թոմաս Մյուլեր` 74 – Նեյմար` 15, 29
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5074 դիտում
23:31 05-03-2016
«Բորուսիա»-«Բավարիա». ոչ-ոքի` հօգուտ մյունխենցիների. տեսանյութ
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում