211652_close_icon
views-count3360 դիտում article-date 14:56 13-05-2015

Ով Աբովյանում կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային. ՀՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը կպաշտպանեն նույն թեկնածուին

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրումները այսօր սկսվել են: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀԿ-ն սատարելու է Վահագն Գեւորգյանին, ով երկար տարիներ է, ինչ ԱԺ-ում փորձագետ է: Ավելին` Գագիկ Ծառուկյանի օգնականն է: Առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ «Կինգ դելյուքս» ընկերության սեփականատեր, Գագիկ Ծառուկյանի սանիկ ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն, թե ՀՀԿ-ն, թե Գագիկ Ծառուկյանը պաշտպանելու են Վահագն Գեւորգյանի թեկնածությունը: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ թեկնածուները իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Սակայն այս պահի դրությամբ դեռ ոչ ոք չի ներկայացրել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում էր, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:

Նմանատիպ նյութեր