629 դիտում
16:27 13-05-2015
Հայաստանի և Ղազախստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հուշագիր ստորագրվեց
Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության տնօրեն Շոլփան Կալանովան Երևանում համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Հուշագրով կողմերը համաձայնում են համագործակցել որակի ապահովման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների շարունակական բարելավման, փորձագետների վերապատրաստման ոլորտներում, ինչպես նաև իրականացնել համատեղ ծրագրեր, հավատարմագրումներ, համաժողովներ, ինչպես նաև փորձի փոխանակում:
Պարոն Թոփչյանը և տիկին Կալանովան կարևորեցին հուշագիրը`վստահություն հայտնելով, որ այն կդառնա երկուստեք արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հիմք:
Մինչ փաստաթղթի ստորագրությունը կողմերը քննարկեցին նաև երկու երկրներում բարձրագույն կրթության և հավատարմագրման գործընթացի առանձնահատկությունները, ոլորտը կարգավորող օրենսդրությունը, առկա փորձը և ձեռքբերումները:
Նմանատիպ նյութեր
762 դիտում
12:23 22-05-2015
Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր քաղաքացիական պաշտպանության ոլորտում
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»