211652_close_icon
views-count1281 դիտում article-date 23:06 15-05-2015

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Բրազիլիայում

Մայիսի 14-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի, Բելառուսի Հանրապետության դեսպան Լեոնիդ Կրուպետցի, Ղազախստանի Հանրապետության դեսպան Բակիջան Օրդաբաևի և ՌԴ դեսպան Սերգեյ Ակոպովի համատեղ նախաձեռնությամբ կայացավ ընդունելություն` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Ընդունելությանը ներկա էին Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարության բարձրաստիճան դիվանագետներ, Ազգային կոնգրեսի պատգամավորներ և սենատորներ, գեներալներ և ադմիրալներ, Բրազիլիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու ռազմական կցորդներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ: Ընդունելության ընթացքում ցուցադրվեցին Հայրենական Մեծ պատերազմին նվիրված տեսահոլովակներ, խոսվեց հայ, բելառուս, ղազախ և ռուս ժողովուրդների հերոսական սխրանքների մասին, հնչեցին հայրենասիրական երգեր: Ներկաները հնարավորություն ունեցան համտեսելու կազմակերպիչ երկրների ազգային խոհանոցների ուտեստները:

Նմանատիպ նյութեր