211652_close_icon
views-count8995 դիտում article-date 18:44 13-05-2015

Չարենցի 2-րդ նրբանցքի բնակիչները վախեցած են, որ ամեն վայրկյան առնետները կարող են գրոհել իրենց տները եւ ոչ միայն . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սարանջի նորակառույց փողոցով անցնող Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի գլխավոր կոյուղու խցանման պատճառով շոգ եղանակին տիրում է գարշահոտությունը, իսկ առնետները գրոհում են փողոցն ու տները, ճանապարհը գտնվում է քանդված վիճակում և բացակայում է արտաքին լուսավորությունը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի, նորակառույց Սարանջի նորակառույց փողոցի հարևանությամբ բնակվող բնակիչները: Նշված խնդրի շուրջ բնակիչների դիմում-բողոքը ներկայացնում ենք ստորև. «Մեր թաղամասն ունի փողոցում կուտակված կոյուղաջրերի խնդիր, դրանք կուտակվում են Սարի-Թաղից եկող գետնահորերի անսարքությունից: Այդ կեղտաջրերի պատճառով խոնավանում են տարածքում գտնվող տների նկուղները, հիմքերը խարխլվում են, շատացել են առնետները, դրանց հետևանքով քայքայվել է ասֆալտը և ահռելի ջրափոսեր են առաջացել: Թաղամասում ունենք ապրող հաշմանդամներ, ծերեր, փոքր երեխաներ, որոնց տեղաշարժը փողոցում անհնարին է դարձել: Չարենցի 2-րդ նրբ.-ի 32/10 տանը կից կա կողուղաջրերի հեռացման բաց առու, որը տարիներ շարունակ չի մաքրվել և խցանվում է: Ժամանակ առ ժամանակ մաքրում ենք մենք` բնակիչներս՝ մեր ուժերով, սակայն արդյունքը չի երևում: Ամռանը տիրում է գարշահոտություն, հակասանիտարական վիճակ: Թաղամասում չունենք ոչ մի հարթ տարածք, որպեսզի երեխաները խաղան: Թաղամասի մոտ ոչ մի երթուղի գոյություն չունի, բացի 60 և 29 երթուղայիններից, որոնք ժամը 18:00-ից հետո գրեթե չեն աշխատում: Չունենք աղբահանության ոչ մի միջոց: Վճարները պահանջում են, բոլորը պարտաճանաչ վճարում են, բայց ոչ մի անգամ աղբահանության մեքենան չենք տեսնում, իսկ աղբարկղեր տարածքում չունենք: Ամբողջ 2-րդ նրբանցքը չունի ճանապարհային լուսավորություն: Բազմիցս դիմել ենք թաղապետարանին, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան: Նույնիսկ չգիտենք, թե ով է մեր թաղամասի պատգամավորը, թաղապետը: Միայն նախընտրական արշավների ժամանակ են մեզ հիշում, բազմաթիվ խոստումներ շռայլում, իսկ ընտրվելուց հետո նույնիսկ թաղամասի տեղը չեն հիշում»: Բնակիչների միակ հույսը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, և վստահ են, որ քաղաքապետարանը կարձագանքի և լուծումներ կտա ստեղծված իրավիճակին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր