211652_close_icon
views-count16393 դիտում article-date 21:12 13-05-2015

Ինչո՞ւ էին Հիպոկրատի երդմանը հավատարիմ բժիշկները հավաքվել Օպերայի դահլիճում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԼՂՀ Առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնը ճանաչվել է լավագույնը տարածաշրջանում: Այս անվանակարգին արժանացել է Համազգային վստահություն՚ խորհուրդի կատարած հարցումների արդյունքում: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում մայիսի 13-ին տեղի ունեցավ խորհրդի Հուսո աստղ ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակը բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Կարեն Բազյանին հանձնեց արցախցի գրող հրապարակախոս Զորի Բալայանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում պատմեց, որ իր կյանքը 18 տարեկանում հենց այդ հիվանդանոցում են փրկել: Հիվանդանոցը հիմնանորոգվեց Սամվել և Կարեն Կարապետյանների հովանավորությամբ, շահագործման հանձնվեց 2013 թվականին: Իսկ 2014-ին արդեն ԼՂՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով Ստեփանակերտի այս բժշկական կենտրոնում բացվեց անգիոգրաֆիայի բաժանմունք: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 219+
219+

Նմանատիպ նյութեր