211652_close_icon
views-count11014 դիտում article-date 10:05 14-05-2015

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի ունեցվածքը. Ժողովուրդ

«ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը 2014 թվականին ներկայացրած իր հայտարարագրում նշել է, որ 1 մլրդ 129 մլն 567 հազ. դրամ և 127 հազար 173 դոլար գումար ունի: Տեղեկացնենք, որ նա՝ որպես պատգամավոր, անցած տարի ստացել է 3 մլն 47 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ՝ Սարգսյանը 2 միլիոն 646 հազար դրամի և 46 հազար 590 դոլարի եկամուտ էլ ստացել է տարածքի վարձակալության դիմաց: Թե ինչն է նա վարձով տվել, պարզ չէ: Անհասկանալի է նաև, թե ինչպես է պատգամավոր Սարգսյանի կինը՝ Էլվինա Սարգսյանը, տարեկան ստանալով 759 հազար դրամ աշխատավարձ՝ 2014-ին ունեցել 2 մլն 470 հազար դրամ և 462 հազար 180 դոլար գումար: Պարզվում է՝պատգամավորի տիկինը պարտքով տված գումարներից էլ է եկամուտ ստանում: Նա 518 եվրո և 518 հազար դրամ էլ փոխառությունից է եկամուտ ստացել: Արտակ Սարգսյանի կինը, պարզվում է, 2014-ին ինչ-որ մեկից 283 հազար դոլար նվեր է ստացել, բայց գաղտնիք է պահում: Այսինքն՝ ամուսինը պատգամավորություն է անում, իսկ կինը նվերներ ստանում, իսկ նրանց պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետն էլ «կողքից աշխատում է»: Ընտանեկան վատ բիզնես չէ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր