2488 դիտում
09:46 19-09-2014
Տիգրան Սարգսյանի ու նրա կնոջ` Գոհար Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 2 միլիոն դոլարը. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի ու նրա կնոջ` Գոհար Սարգսյանի ունեցվածքը գերազանցում է 2 միլիոն դոլարը: Բնականաբար, խոսքը պաշտոնապես հայտարարագրված ունեցվածքի մասին է, իսկ իրականում քչերն են կասկածում, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից է:
Եվ այսպես` Տիգրան Սարգսյանի` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանոմ ենք, որ 2013 թ. նա ունեցել է 36 միլիոն 423 հազար դրամ եկամուտ: Հաշվետու տարում նախկին վարչապետն ունեցել է 5,5 միլիոն դրամ և 952 հազար դոլար: 2013թ. նա վերանշանակվեց վարչապետի պաշտոնում, և այդ առիթով ներկայացրած հայտարարագրում նշել էր 2 բնակարան, 2 անհատական բնակելի տուն, 1 ավտոտնակ և 1 հողամաս: Սարգսյանի կնոջ` Գոհար Սարգսյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա դրամական միջոցները տարեսկզբից մինչև տարեվերջ աճել են 11 հազար դոլարով և 30 հազար եվրոյով:
2013-ի սկզբին Գոհար Սարգսյանն ունեցել է 138 հազար դոլար, իսկ տարեվերջին` 149 հազար դոլար և 30 հազար եվրո: Նա նաև փոխառություններ է տալիս, ինչի շնորհիվ 2013 թ. տոկոսների տեսքով 4,5 միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1304 դիտում
19:58 09-04-2014
Ուկրաինայի ընդհանուր պարտքը Ռուսաստանին գերազանցում է 16.6 միլիարդ դոլարը. Մեդվեդև
10964 դիտում
13:10 02-11-2017
С-400 համակարգերի շուրջ թուրք-ռուսական գործարքի գինը գերազանցում է 2 միլիարդ դոլարը
Այս բաժնից
2230 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1660 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1462 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»