2938 դիտում
11:20 14-05-2015
Ես՝ որպես հայ տղամարդ, թասիբ ունեմ, այնպես չէ, որ մի սուտ որոշում կայացրեցին, Երիցյան Արմենն էլ գնաց դա կատարելու. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 17-ին` այս կիրակի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի շուրջ 22 համայնքներում պետք էտեղի ունենա հանրաքվե` նվիրված համայնքների խոշորացմանը: Գյուղացիները «այո» կամ «ոչ» պետք է ասեն իրենց համայանքները ուրիշ` միջինը թվով յոթ այլ համայնքների հետ միավորելու և մեկ համայնք ստեղծելու առաջարկին:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իր տպավորությամբ գյուղացիները դրական են վերաբերվում ծրագրին:
Նշենք, որ համայնքների խոշորացումը, սակայն, ունի նաև ֆինանսական կողմ` միջազգային կառույցները խոստացել են դրա համար դրամաշնորհներ հատկացնել:
Նախարարից փորձեցինք պարզել, թե ինչ չափի դրամաշնորհի մասին է խոսքը, ինչին Երիցյանը պատասխանեց. «Դրանք ինչ-որ ֆանտաստիկ չափի հասնող գումարներ չեն, մի քանի միլիոն դոլար, քանի որ ծրագիրը նախատեսված է 5 տարվա կտրվածքով»:
Թերթի հետ զրույցում նախարարը նաև նշել է. «Ես՝ որպես հայ տղամարդ, թասիբ ունեմ, այնպես չէ, որ մի սուտ որոշում կայացրեցին, Երիցյան Արմենն էլ գնաց դա կատարելու: Երկրի նախագահն էլ թույլ չի տա, որ ինչ-որ մի ծրագիր իրականացնենք, որն արդյունավետ չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
5852 դիտում
22:29 27-06-2015
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները կայացրեցին Բաղրամյան պողոտայում գիշերը մնալ- չմնալու որոշումը
Այս բաժնից
2215 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1645 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1453 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»