211652_close_icon
views-count5921 դիտում article-date 22:29 27-06-2015

Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցուցարարները կայացրեցին Բաղրամյան պողոտայում գիշերը մնալ- չմնալու որոշումը

«Այսօր էլ ենք մնալու այստեղ եւ շարունակելու մեր պայքարը»,- այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեցին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ վաղը ժամը 18.00-ին ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես կշարունակվի իրենց պայքարի հետագա ընթացքը: Նախաձեռնության անդամները համազգային մոբիլիզացիայի կոչ արեցին, որ միասին որոշում կայացնեն: Միաժամանակ նշեցին, որ ի սկզբանե խաղաղ հավաք են սկսել եւ հավաքը մինչեւ վերջ խաղաղ են շարունակելու, որից հետո հնչեց ՀՀ հիմնը: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյաննն էլ ասաց, որ ոստիկանության կողմից բռնություն չի եղել եւ հորդորեց քաղաքացիներին կոչով դիմել, որ հավաքը անօրինական բնույթ է կրում եւ անհապաղ պետք է դադարեցնեն այն ու վերականգնեն երթեւեկությունը: Միաժամանակ` Օսիպյանը համաձայնեց, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում: Նշենք, որ արդեն չորրորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։

Նմանատիպ նյութեր