211652_close_icon
views-count1984 դիտում article-date 11:03 14-05-2015

Մասիմիլիանո Ալեգրի. «Բարսելոնայի» հետ անհնար է խաղալ, բայց Բեռլին ենք գնում հաղթանակի ետևից

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/14/52816/]հանդիպումից[/url] հետո (1:1) տուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է իր տպավորություններով: «Իմ թիմի կազմում զարմանալի ֆուտբոլիստներ են խաղում: Մենք ունեցանք երկու դիտարժան կիսաեզրափակիչ, որտեղ երկու թիմերն էլ ունեին հնարավորություն, թեպետ առաջին խաղակեսում մենք պետք է ավելի լավ օգտագործեինք մեր հնարավորությունները: Մենք եզրափակիչում խաղալու իրավունք վաստակեցինք, և այժմ հուսով ենք, որ այնտեղ էլ հաջողության կհասնենք: Կարծում եմ, որ իտալական ֆուտբոլի համար կարևոր էր, որ մեր թիմերից մեկը վերադարձավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Երկրորդ խաղակեսում «Ռեալը» 2-3 հիանալի պահ ուներ, բայց մենք էլ ունեինք: Գիտեինք, որ այսօրվա խաղը լինելու է հենց այսպիսին, այս իսկ պատճառով տղաներին խնդրել էի չխնայել իրենց: Իսկոն և Խամեսը պաշտպանվելիս այնքան էլ ուժեղ չեն, դրա համար տղաներին ասացի, որ պետք է «Ռեալին» պրեսինգի ենթարկել հենց նրանց կիսադաշտում: «Բարսելոնայի» հետ գործանակում անհնար է խաղալ, բայց մեկ բան է նրանց հետ երկու անգամ հանդիպել, մեկ այլ բան՝ միայն մեկ խաղ անցկացնել, որտեղ ամեն ինչ կարող է պատահել: Մենք ֆիզիկապես լավ մարզավիճակում ենք գտնվում, իսկ «Բարսելոնան» պարզապես տիեզերական հարձակում ունի, բայց մենք Բեռլին ենք գնում տիտղոսը տուն բերելու վստահությամբ», ասել է Ալեգրին:

Նմանատիպ նյութեր