1422 դիտում
11:45 14-05-2015
Կառլո Անչելոտի. «Ռեալից» է կախված, կմնամ թիմում, թե՝ ոչ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/14/52816/]հանդիպումից[/url] հետո (1:1) «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմում մնալու` իր հեռանկարների մասին:
«Ես դրական եմ գնահատում իմ աշխատանքը, քանի որ երբեք չեմ խնայել ուժերս այս գործում: Ես հիանալի հարաբերություններ ունեմ խաղացողների հետ, իսկ ակումբը միշտ աջակցել է ինձ:
Չգիտեմ, թե ինչու են Պրիմերայում ինձ որակազրկել երկու խաղով: Դա ճիշտ է, որ ծափահարել եմ, բայց ես դա արել եմ երկրպագուների հասցեին: Չեմ կարծում, որ «Յուվենտուսի» հետ խաղը վերջինն էր իմ համար «Ռեալում»:
Մեծ հաշվով, այստեղ ասելու շատ բան չունեմ: Եթե ակումբը գոհ է իմ աշխատանքից, ուրեմն կմնամ: Եթե ոչ, ուրեմն՝ ոչ: Ես կցանկանայի մնալ «Ռեալում», բայց շատ լավ գիտեմ, որ ֆուտբոլում ինչեր կարող են լինել. ակումբը միշտ կարող է փոխել մարզիչին, եթե տեսնում է դրա անհրաժեշտությունy»,- ասել է Անչելոտին:
Նմանատիպ նյութեր
1816 դիտում
18:37 12-05-2015
Կառլո Անչելոտի. Պատրաստվում ենք պատմություն կերտել
2513 դիտում
22:36 02-06-2015
Կառլո Անչելոտի. Ստիպված եմ մերժել «Միլանին»
1874 դիտում
17:46 08-09-2015
Կառլո Անչելոտի. Գրազ կգամ, որ Ռոնալդուն նորից կդառնա Պրիմերայի լավագույն ռմբարկու
Այս բաժնից
1738 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1426 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1228 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին