1966 դիտում
18:37 12-05-2015
Կառլո Անչելոտի. Պատրաստվում ենք պատմություն կերտել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Յուվենտուսի» հետ պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Յուվենտուսը» [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/06/51883/]հաղթել է[/url] 2:1 հաշվով:
«Բենզեման պատրաստ է 100 տոկոսով: Նա կարող է մեկնարկային կազմում լինել: Կարիմը մեկ ամիս չի խաղացել, այնպես որ դեռ չեմ որոշել, երբ նրան խաղադաշտ մտցնեմ: Բայց չեմ կարող ասել, որ նա հենց սկզբից կխաղա:
Հնարավոր է, Ռամոսը խաղա կիսապաշտպանությունում: Դա տարբերակներից մեկն է:
Կարծում եմ, որ մենք վերջին խաղերում՝ «Սևիլյայի» եւ «Վալենսիայի» հետ, վատ հանդես չեկանք, սակայն վճռական պահերին զգոնությունը մեզ չէր հերիքում: Վաղը բոլոր խաղացողները պետք է միասնական լինեն:
Երազում ենք եզրափակիչի մասին: Դա մեր նպատակն է: Պետք է սխալներից խուսափենք:
Մենք շատ մոտ ենք հերթական եզրափակչին եւ կարող ենք պատմություն կերտել՝ պաշտպանելով տիտղոսը: Ամեն ինչ կանենք հանուն հաղթանակի: Մենք ցանկանում ենք պատմության մաս դառնալ»,- ասել է Անչելոտին:
Պատասխան խաղը կկայանա մայիսի 13-ին, Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, Երևանի ժամանակով 22:45-ին:
Նմանատիպ նյութեր
2041 դիտում
22:08 13-05-2022
Չեմպիոնների լիգայի եզրափակչին մոտենում ենք լավ մարզավիճակում. Կառլո Անչելոտի
1476 դիտում
11:45 14-05-2015
Կառլո Անչելոտի. «Ռեալից» է կախված, կմնամ թիմում, թե՝ ոչ
2579 դիտում
22:36 02-06-2015
Կառլո Անչելոտի. Ստիպված եմ մերժել «Միլանին»
Այս բաժնից
2236 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2890 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2416 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում