211652_close_icon
views-count2284 դիտում article-date 12:57 14-05-2015

«Բարսելոնայի» փոխնախագահ. Մեսին ճիշտ էր, ես ֆուտբոլից բան չեմ հասկանում

«Բարսելոնայի» փոխնախագահ Խավիեր Ֆաուսը պատմել է մեկուկես տարի առաջ Լիոնել Մեսիի հետ ունեցած տարաձայնությունների մասին: Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերին Ֆաուսը հրապարակավ վիճեց Մեսիի հետ՝ վերջինիս նոր պայմանագրի շուրջ: Ֆաուսը հրաժարվում էր բավարարել ֆուտբոլիստի պահանջը և ավելի բարձր աշխատավարձով պայմանագիր կնքել, սակայն ի վերջո ակումբը Մեսիի հետ կնքեց նոր պայմանագիր: Այդ բանավեճի ժամանակ էր, երբ Մեսին հայտարարեց, թե Ֆաուսը ֆուտբոլից գլուխ չի հանում: «Մեսին ճիշտ էր, ես ֆուտբոլից բան չեմ հասկանում: Մեր միջև թյուրըմբռնում եղավ, սակայն մենք Լիոնելի և նրա հոր հետ միասին լուծեցինք հարցը: Ակումբը Մեսիին օգնում է բարձրացնել իր գինը շուկայում, իսկ նա էլ օգնում է «Բարսելոնային» զարգացնել մեր ապրանքանիշը», նշել է «Բարսելոնայի» փոխնախագահը:

Նմանատիպ նյութեր