3320 դիտում
18:22 22-01-2019
Ֆելիպե Լուիս. Եթե Մեսին արժանի չէ «Ոսկե գնդակին», ուրեմն ես ֆուտբոլից բան չեմ հասկանում
«Ատլոտիկոյի» պաշտպան Ֆելիպե Լուիսը մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի խաղը:
«Ես արդեն շատ տարիներ եմ հետևում Լեոյի խաղին, և նա չի դադարում փայլել տարբեր դերերում:
Եվ հանկարծ լսում եմ, որ նա արժանի չէ «Ոսկե գնդակին», քանի որ 2018թ. անհաջող մրցաշրջան է անցկացրե՞լ: Նա նվաճել է Լա Լիգան, Իսպանիայի գավաթը, Եվրոպայում լավագույն ռմբարկուն է և բազմաթիվ գոլային փոխանցումներ է կատարել:
Նա, որ համարում է, որ Մեսին արժանի չէ «Ոսկե գնդակին», չի տեսնում այն, ինչ տեսնում եմ ես: Կամ էլ ես ֆուտբոլից բան չեմ հասկանում:
Նա «Բարսելոնայի» լավագույն խաղացողն է: Մեսին մշտապես գոլեր է խփում, կամ գրոհներ է կազմակերպում: Եվ դա արդեն 10 տարի է անում:
Ես միշտ նրա հետ մրցակցում են խաղադաշտում, սակայն միշտ էլ հիանում եմ նրանով: Նա արգենտինացի է և խաղում է մեր մրցակցի համար: Գիտեմ, իմ խոսքերը հիացմունք չեն առաջացնի, սակայն ես անկեղծ եմ ասում», ասել է Լուիսը:
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
12:57 14-05-2015
«Բարսելոնայի» փոխնախագահ. Մեսին ճիշտ էր, ես ֆուտբոլից բան չեմ հասկանում
2853 դիտում
21:31 17-05-2019
Ժոզե Մոուրինյո. Մեսին արժանի չէ այս տարի «Ոսկե գնդակին»
7720 դիտում
19:05 14-01-2018
Տոնի Կրոս. Ովքեր ասում են, թե «Ռեալը» վատ էր խաղում, ֆուտբոլից բան չեն հասկանում
Այս բաժնից
2191 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2845 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2371 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում