1208 դիտում
22:34 14-05-2015
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Գերմանիայի Հալլե քաղաքում
Մայիսի 10-ին Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Հալլե քաղաքի իշխանությունների և հայ համայնքի միասնական ջանքերով ու Գերմանիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը և օրհնության կարգ՝ Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի ձեռամբ։
Միջոցառմանը ներկա էին Սաքսոնիա-Անհալթի մշակույթի նախարար Շտեֆան Դորգելոհը, Հալլեի քաղաքապետ, դոկտոր Բերնդ Վիգանդը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ և Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի եկեղեցական աշխատանքների վարչության ատենապետ Յուրգեն Դիտրիխը, Գերմանիայի Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Ողջույնի խոսքով հանդես եկան Հալլեի քաղաքապետը, Սաքսոնիա-Անհալթի մշակույթի նախարարը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հայ համայնքի վարչության ատենապետ Հարություն Մանուկյանը։
Բացման արարողությունից հետո Շտեֆան Դորգերլոհը, Աշոտ Սմբատյանը, Յուրգեն Դիտրիխը և Հերման Գոլցի այրին այցելեցին հայ ժողովրդի մեծ բարեկամ Հերման Գոլցի շիրիմին:
Նույն օրը` երեկոյան, Հալլե-Վիթեմբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի պատմական ընդունելությունների սրահում կայացավ «Առ գետս Բաբելացոց» խորագրով համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ուդո Շթրեթերը, ինչից հետո կատարվեցին Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունները:
Նմանատիպ նյութեր
2531 դիտում
16:26 18-04-2016
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացում Գերմանիայի Յենա քաղաքում
1658 դիտում
21:57 21-10-2014
Գերմանիայի Նոյվիդ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծում
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»