211652_close_icon
views-count849 դիտում article-date 09:39 15-05-2015

Ջոն Մաքքեյնը հրաժարվել է անդամակցել Ուկրաինայում բարեփոխումների հարցերով միջազգային խորհրդին

Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը մերժել է Ուկրաինայի նախագահին կից այդ երկրում բարեփոխումներ իրականցնելու հարցով միջազգային խորհրդի անդամ դառնալու առաջարկը: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ: Մաքքեյնը պարզաբանել է իր մերժումը՝ ասելով, Միացյալ Նահանգների սահմանադրությունը թույլ չի տալիս Կոնգրեսի անդամներին փոխգործակցել այլ պետության կառավարության հետ: «Ես ստիպված եմ հրաժարվել այդ առաջարկից»,-ասել է նա, սակայն ընդգծել, որ հպարտ է Ուկրաինայի ընկերը լինելով:

Նմանատիպ նյութեր