211652_close_icon
views-count3841 դիտում article-date 16:35 22-05-2017

Ջոն Մաքքեյնը վիրավորել է Վլադիմիր Պուտինին ու Սերգեյ Լավրովին

ԱՄՆ սենատոր Ջոն Մաքքեյնը, Fox News հեռուստաալիք եթերում մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ԱԳ նախարար Սերգե Լավրովի հանդիպումը, հայտարարել է, որ Լավրովը ոչինչ չունի անելու Օվալաձև կաբինետում։ Սենատորը Լավրովին անվանել է «հանցագործի և մարդասպանի տիկնիկ», ինչպես նաև Պուտինի «քարոզիչ և կցորդ»։ Նա մեղադրել է ՌԴ նախագահին, որ վերջինս Սիրիայի Հալեպ քաղաքի հիվանդանոցների վրա բարձրակարգ ճշգրտությամբ ռուսական զենք է կիրառել։ Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Մաքքեյնին անվանել է «կոնտուզիա ստացած», իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլում հոգնել են Մաքքեյնի մեղադրանքներից։

Նմանատիպ նյութեր