972 դիտում
13:55 15-05-2015
Արմեն Աշոտյանի զեկույցը՝ ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում
վրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում մեկնարկել է "Բարձրագույն կրթության և Բոլոնիայի գործընթացի հեռանկարները" թեմայով քննարկումը, որտեղ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել զեկույցով:
ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է բարձրագույն կրթության դերը ժողովրդավարության զարգացման համար. "Բարձրագույն կրթության համակարգում ժողովրդավարական սկզբուքների կիրառումը կնպաստի նաև կոնֆլիկտների լուծմանը և կօգնի գտնել փոխզիջումներ, ինչպես նաև հասնել նրան, որ մեծամասնությունը հաշվի նստի փոքրամասնության իրավունքների և տեսակետների հետ,-շեշտել է Ա. Աշոտյանը և հավելել, - Կրթությունը հիմնարար մոտեցում է ժողովրդավարական մշակութի զարգացման համար: Ժողովրդավարությունը նոր լեզու սովորելու պես մի բան է` եթե տևական ժամանակ այն չես կիրառում, ժամանակի ընթացքում մոռանում ես":
Անդրադառնալով Բոլոնիայի գործընթացի հեռանկարներին և մարտահրավերներին` Արմեն Աշոտյանը շեշտել է ուսանողների շարժունության իրավունքի, ուսանողակենտրոն կրթության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական ազատությունների, համալսարանների դերի բարձրացման և աշխատաշուկային միտված բարձրագույն կրթության կազմակերպման և համալսարանների հանրայնացման խնդիրը:
Արմեն Աշոտյանը նշել է, որ ԵԿԲՏ բոլոր երկրների համալսարաններում ակադեմիական ազատությունը պետք է լինի հիմնարար սկզբունք, հասարակություններում պետք է բարձրացվի համալսարանների դերը՝ դրանք հանրային բաց ու հաշվետվողական կառույցների վերածելու ճանապարհով: "Այդ նպատակով շատ կարևոր է համալսարաններում մոնիթորինգային կենտրոնների ստեղծումն ու երիտասարդ գիտաշխատողների համար աշխատանքային ավելի լավ պայմանների ստեղծումը:
Մյուս կարևոր խնդիրն աշխատաշուկայի կարիքների բավարարմանը միտված կրթության բովանդակության ստեղծումն է: Այս իմաստով պետք է թիրախային աջակցություն ցուցաբերել այդ խնդիրն ունեցող բոլոր երկրների համալսարաններին", -նշել է ՀՀ ԿԳ նախարարը և շեշտել, որ ապագայի մարտահրավերներից կարևոր նշանակություն ունի նաև Բոլոնիայի գործընթացի նկատմամբ վստահության բարձրացումը՝ ԵԿԲՏ անդամ երկրների հասարակություններում: "Կարծում եմ՝ որպեսզի գտնենք ինչ տեսակի կրթության կարիք ունենք հարցի պատասխանը, նախ պետք է հստակեցնենք՝ ինչպիսի հասարակություն ենք ուզում ունենալ հարցի պատասխանը",- նշել է Ա. Աշոտյանը: Քննարկման ընթացքում ԵԿԲՏ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև ԵԿԲՏ տարածքում ուսանողների ֆինանսական վիճակի բարելավմանը՝ որպես համընդհանուր խնդիր:
Նշվել է, որ ըստ վերջին ուսումնասիրությունների` ուսանողների ֆինանսական վիճակը համաշխարհային տնտեսական վերջին ճգնաժամից հետո վատթարացել է բոլոր երկրներում: Նշվել է, որ այս խնդրի կարգավորման ուղղությամբ կարևոր է ուսանողների ներգրավումը բարձրագույն կրթության քաղաքականության մշակման գործընթացում, ինչպես նաև ուսանողների մոտ արմատավորել սովորելուն զուգահեռ աշխատելու և ամբողջ կյանքի ընթացքում սովորելու սկզբունքը: Անդարադարձ է արվել նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարունակական վերապատրաստումների խնդիրներին: Ելույթների ընթացքում դրական գնահատականներ են հնչել նաև երևանյան կոմյունիկեի մշակման աշխատանքների վերաբերյալ՝ շեշտելով, որ կատարվել է բարձրակարգ աշխատանք:
Նմանատիպ նյութեր
892 դիտում
12:17 15-05-2015
Երևանում շարունակվում է ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը
2372 դիտում
15:16 15-05-2015
Միաձայն ընդունվեցին Երևանի Կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը
716 դիտում
12:43 15-05-2015
Բոլոնիայի ֆորումի շրջանակներում Արմեն Աշոտյանն ընդունել է Նիդեռլանդների ԿԳ նախարար Ջեթ Բուսեմեկերին
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3973 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին