722 դիտում
12:43 15-05-2015
Բոլոնիայի ֆորումի շրջանակներում Արմեն Աշոտյանն ընդունել է Նիդեռլանդների ԿԳ նախարար Ջեթ Բուսեմեկերին
Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության և մշակույթի նախարար Ջեթ Բուսեմեկերի հետ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել իր հոլանդացի պաշտոնակցին` գագաթաժողովի քննարկումներին ակտիվ մասնակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով` գագաթաժողովը կարևոր է նաև երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Մասնավորապես, նախարարն անդրադարձել է Լեյդենի համալսարանում հայագիտական կենտրոնի գործունեության խնդրին` ընդգծելով, որ վերոնշյալ բուհը մեծ ավանդույթներ ունի հայագիտության դասավանդման հարցում: Այդ նպատակով առաջարկվել է համագործակցային բազմաշերտ ծրագիր, մասնավորապես, ուսանողների պրակտիկաների կազմակերպման, պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտական ծրագրերի իրականացման ուղղություններով:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև Հոլանդիայի հայ համայնքի համար կիրակնօրյա դպրոց հիմնելու հնարավորությանը, ուր հայ աշակերտները կարող են ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, հայոց լեզվին: Նախարարն անդրադարձել է նաև միջբուհական համագործակցությանը, մասնավորապես գյուղատնտեսական ոլորտում` ընդգծելով, որ վերոնշյալ կրթությունը կարող է գրավիչ և արդիական լինել:
Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության և մշակույթի նախարարը կարևորել է բուհերի միջև հորիզոնական սերտ կապերի ամրապնդումը և դրանց միջազգայնացման խնդիրը: Նա նաև անդրադարձել է ուսանողների փոխանակման և կրթաթոշակային ծրագրերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
2375 դիտում
15:16 15-05-2015
Միաձայն ընդունվեցին Երևանի Կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը
Այս բաժնից
700 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
811 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ
877 դիտում
21:59 23-12-2024
Դավիթ Խուդաթյանը քննարկել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր