211652_close_icon
views-count851 դիտում article-date 16:17 15-05-2015

ԲՀԿ-ում աշխատանքային քննարկում է տեղի ունեցել համայնքների խոշորացման թեմայով

Այսօր ԲՀԿ խմբակցությունում տեղիէ ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանի եւ համայնքների խոշորացման պիլոտայի ծրագրի աշխատանքային խմբի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էիննաեւ ԲՀԿ տարածքային այն կառույցների պատասխանատուները, որտեղ մայիսի 17-ին տեղի են ունենալու համայնքների խոշորացմանխնդրով տեղական հանրաքվեներ։Կառավարության ներկայացուցիչըներկայացրեց ծրագի առավելությունները՝պատասխանելով համայնքների խոշորացմանը դեմ հնչող մտահոգություններին, որոնք հնչեցրեցին ԲՀԿ պատգամավորներն ուտարածքային կառույցների պատասխանատուները։ Մասնավորապես՝ նշվեցին հատկապես փոքր գյուղական համայնքների դատարկման, գյուղական համայնքների ենթակառուցվածքների,սոցիալական նշանակության խնդիրների հնարավոր ռիսկերի, սահմանամերձ բնակավայրերի հատուկ կարգավիճակի հետ կապած հարցեր։ ԲՀԿներկայացուցիչները բարձրացրեցին նաեւ տեղական համայնքների բյուջեների համալրման, ինչպես նաեւ՝ դրանց ծախսերի ուղղվածության եւ հասցեականության խնդիրները։ Քննարկվեց նաեւ խոշորացված համայնքներում ավագանու ընտրությունների կարգի, ինչպես նաեւ՝ նախկինում գործողվարչական շրջանների մոդելին վերադառնալու հարցի նպատակահարմարությունը։Որոշվեց, որ ԲՀԿ խմբակցությունում հարցի վերաբերյալ կկազմակերպվի լրացուցիչ քննարկում՝ հաշվիառնելով նաեւ ԲՀԿ տարածքային կառույցների, գյուղաբնակ մեր հայրենակիցների մտահոգություններն ուտեսակետները, որից հետո միայնԲՀԿ-ն համայնքների խոշորացման վերաբերյալ կկայացնի իրքաղաքական որոշումը։

Նմանատիպ նյութեր