211652_close_icon
views-count2290 դիտում article-date 09:47 18-09-2019

Միջադեպ համայնքների խոշորացման թեմայով քննարկմանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս բավական հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ: Վերջինս Արմավիրի զարգացման կենտրոնում մասնակցել է համայնքների խոշորացման թեմայով քննարկմանը, որին ներկա են եղել Արմավիրի մի քանի համայնքների ղեկավարներ: Գիլոյանին հարցրել են, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կատարում իր խոստումը և հանրաքվեի չի դնում համայնքների խոշորացման հարցը: Գիլոյանը փորձել է հակադարձել, որ համայնքապետերն են դեմ խոշորացմանը, որ պահեն իրենց պաշտոնները, ինչին ի պատասխան՝ համայնքապետերից մեկը հայտարարել է, որ այդ իրենք են պաշտոնի կռիվ տալիս, իսկ ինքը պատրաստ է հրաժարական տալ և որպես շարքային քաղաքացի պայքարել կառավարության հակազգային ծրագրի դեմ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր