1760 դիտում
19:24 15-05-2015
Ոսկու գրավադրմամբ բանկից հափշտակվել է ավելի քան 65 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում 2 անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բանկից խոշոր չափի գումար հափշտակելու համար:
Նախաքննությամբ պարզվել է, որ բանկի երևանյան մասնաճյուղերից մեկի ոսկերիչ-փորձագետը, նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, օժանդակել է վերջիններիս պատկանող, բանկի վարկավորման նվազագույն չափանիշներին ՝ 583 հարգին չհամապատասխանող տարբեր տեսակի ոսկյա զարդերը 70 անձանց անուններով բանկում գրավադրմանը:
Քննության տվյալներով՝ բանկի աշխատակիցների վստահությունը չարաշահելով՝ նման ոսկյա զարդերի գրավադրման դիմաց 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին բանկից որպես վարկ ստացվել և հափշտակվել է առանձնապես խոշոր չափի՝ 65.300.000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված ապացուցների համակցությամբ՝ 2 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու, կատարված խարդախությանը մասնակցություն ունեցած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
835 դիտում
12:21 04-04-2024
ՀՀ կառավարությունը կների Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը
Այս բաժնից
679 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին