211652_close_icon
views-count9596 դիտում article-date 19:14 15-05-2015

Արմավիրի ԲԿ-ի տնօրենը մոտ 600 աշխատակիցների աշխատավարձից պահումներ է անում. հակառակ դեպքում սպառնում՝ ազատել աշխատանքից

Արմավիրի բժշկական կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը երեկ ժողով է հրավիրել եւ հայտարարել, որ ելնելով ընկերության ֆինանսական վիճակից՝ բուժաշխատողների աշխատավարձերից 10 տոկոս պահում է անելու: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին բուժաշխատողները: Նրանց խոսքով, տնօրենը ծանուցումներ է ուղարկել բոլորին՝ նախազգուշացնելով, թե՝ կստորագրեն, չեն ստորագրի, դա իրենց խնդիրն է, բայց պահումը կատարվելու է: «Իսկ ծանուցման մեջ էլ ասվում է, որ եթե 60 օրվա ընթացքում չստորագրեցին՝ ավտոմատ աշխատանքից հեռացվելու են: Ծանուցման մեջ նաեւ ասվում է, որ պահումներ արվում են, եթե հիմնարկությունում աշխատանքներ են կատարվել, կամ հավելավճարներ են տրվել, այդ ժամանակ տնօրինությունը կարող է պահումներ կատարել, բայց այդպիսի բան չի եղել»,- դժգոհեցին խնդրի առաջ կանգնած աշխատակիցները: Միաժամնակ ավելացրեցին, որ մոտավոր 600 աշխատող ունեն: Միջին աշխատավարձը 120-200 հազար դրամ է: Բուժանձնակազմը դիմում է Առողջապահության նախարարությանը՝ հասկանալու համար, տնօրենը օրինական պահանջ է ներկայացրել, թե ոչ: Իսկ, եթե՝ ոչ, խնդրում են միջոցներ ձեռնարկել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր