211652_close_icon
views-count2235 դիտում article-date 22:00 15-05-2015

Տիգրան Կիրակոսյանը՝ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն. տեսանյութ

Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին, մրցագորգ դուրս եկան մեր մարզիկներից 5-ը: Ուրախալի է, որ նրանցից երեքն արժանացան մեդալների. Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն: Ի դեպ, մեր երեք մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: Այսպիսով, միայն մեկ օրվա արդյունքներով ունենք մեկ ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալ: Մեր մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր