1491 դիտում
11:14 16-05-2015
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ԱԺ-ում անձամբ է ներկայացնելու դատախազության անցած տարվա գործունեության հաշվետվությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ՀՀ ԱԺ-ում անձամբ է ներկայացնելու դատախազության անցած տարվա գործունեության հաղորդում-հաշվետվությունը:
Նշենք, որ նախկին ԳԴ, իսկ այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը երբեք հաղորդումն անձամբ չի ներկայացրել խորհրդարանում: Փաստաթուղթն ուղարկվել է ԱԺ, բաժանվել է պատգամավորներին ու վերջ: ԱԺ նիստում այն չի քննարկվել, և գլխավոր դատախազն էլ պատգամավորների առջև հաշվետվությամբ հանդես չի եկել: Սակայն «ԱԺ կանոնակարգ» օրենքում անցած տարի փոփոխություն կատարվեց, և այժմ գլխավոր դատախազի հաղորդումը պետք է ներկայացվի ԱԺ նիստում:
Սակայն ուշագրավ է, որ ներկա պայմաններում Գևորգ Կոստանյանը մտադիր է անձամբ ներկայացնել և տեղակալներից մեկին չի ուղարկում խորհրդարան: Կասկածից վեր է, որ պատգամավորները նրան, մեղմ ասած, հարցախեղդ են անելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԳԴ հաղորդումն առաջիկա քառօրյայի 3-րդ հարցն է լինելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1271 դիտում
19:43 11-12-2015
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
1518 դիտում
20:01 11-11-2015
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը