211652_close_icon
views-count1271 դիտում article-date 19:43 11-12-2015

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի առընչությամբ դատախազության իրականացրած գործողություններին և համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողությանն առնչվող հարցեր: Գլխավոր դատախազը շեշտել է, որ հրապարակումների քանակն իրապես մեծածավալ է, բայց դրանցից որևէ մեկը անուշադրության չի մատնվում: ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենք նույնպես հետևել են ընտրությունների ողջ ընթացքին և իրավապահ համակարգի իրականացրած գործողություններին: «Ես ողջունում եմ Գլխավոր դատախազության մտադրությունը վերջերս տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումները քննության առնելու և, որտեղ անհրաժեշտ է, համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»-, նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր, ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից: Ռիչարդ Միլլսը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է գործակցել ՀՀ դատախազության հետ ինստիտուցիոնալ կոռուպցիայի դեմ պայքարի ու հակամրցակցային միջավայրի կարգավորման հարցերում, որպեսզի խաղի հավասար պայմանների ապահովմամբ խրախուսվեն օտարերկրյա ներդրումները: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր