211652_close_icon
views-count1726 դիտում article-date 17:35 16-05-2015

Հայ բռնցքամարտիկները Խաբարովսկում ընթացող մրցաշարում մեդալներ են նվաճել. լուսանկարներ

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ընթացող Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 16 երկրների ներկայացուցիչներ, Հայաստանը ներկայացնող 5 հայ բռնցքամարտիկները իրենց հիանալի են դրսևորել և հայրենիք կվերադառնան մեդալներով, ընդ որում` 5 մարզիկներից 3-ը դուրս են եկել եզրափակիչ և պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար: Խաբարովսկում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը: Պետք է նշել, որ Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը համարվում է բռնցքամարտի ուժեղագույն մրցաշարերից մեկը: Վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը, իսկ մայիսի 18-ին հայ բռնցքամարտիկները կժամանեն Հայաստան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր