211652_close_icon
views-count1546 դիտում article-date 19:27 04-03-2024

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Իտալիայում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Երկու բռնցքամարտիկներն էլ գրագետ մենամարտ են անցկացրել ու 5:0 հաշվով հաղթել իրենց մրցակիցներին: Բազեյանն առավելության է հասել շվեցարացի Սեյֆեդին Լետայիֆի նկատմամբ, իսկ Հովհաննիսյանն ուժեղ է եղել Կանադան ներկայացնող Կեվեն Բեասեջոուրից:

Հաջորդ մենամարտում Արթուր Բազեյանը ուժերը կչափի Պուերտո-Ռիկոյի ներկայացուցիչ Ժոզե Տիրադոյի հետ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը կմենամարտի բելգիացի Նոա Հաջիտի հետ:

Մարտի 4-ին` երեկոյան, իր առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Տաթևիկ Խաչատրյանը: Մրցակիցը չիլիացի Դենիսե Բռավոն է:

Նմանատիպ նյութեր