211652_close_icon
views-count749 դիտում article-date 10:25 18-05-2015

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պաշտոնական այցով մեկնել է Աթենք

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հրավերով մայիսի 17-ին պաշտոնական այցով մեկնել է Աթենք` Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու նպատակով: Մայիսի 18-ին նախատեսվում է ԱԺ փոխնախագահի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի խոսնակի հետ: Նույն օրը Էդուարդ Շարմազանովը կմասնակցի «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Մայիսի 19-ին՝ Պոնտոսի հույների ցեղասպանության օրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին եւ հանդես կգա ելույթով:

Նմանատիպ նյութեր