748 դիտում
17:24 18-05-2015
Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Մայիսի 16-ին Նիդերլանդների Դորդրեխտ քաղաքի «Նոյյան տապան» թանգարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր «Կանչող ձայն» հոլանդահայ կազմակերպությունը` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Միջոցառման մասնակցիներին իր խոսքն ուղղեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով մասնավորապես շեշտեց հանուն ցեղասպանությունների կանխարգելման միասնական պայքարի, հիշելու, դատապարտելու և պահանջելու միջոցով արդարության հասնելու անհրաժեշտությունը:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև «Քրիստորեական միություն» կուսակցության նախագահ Արի Սլոբը և Հայ դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը: Արի Սլոբն, ով ս/թ. ապրիլի 24-ին մասնակցել էր Երևանում անցկացվող ոգեկոչման միջոցռումներին, ներկաներին փոխանցեց իր տպավորությունները և կոչ արեց պատկան մարմիններին` Հայոց ցեղասպանության թեման ներառել Նիդերլանդներում ուսուցանվող համաշխարհային պատմության դասագրքում: Նա ներկայացրեց իր կուսակցության աշխատանքն` ուղղված պատմական արդարության վերականգնմանը:
Ոգեկոչման միջոցառմանը Կոմիտասի գանձարանից կտորներ ներկայացրեց երգչուհի Աննա Բարխուդարյանը: Երաժշտական համարներ կատարեցին Ուտրեխտի «Արարատ» նվագախումբը, դուդուկահար Նիկոլայ Ռոմաշչուկ կրտսերը, հոլանդահայ հայտնի երաժիշտ Արիստակես Եսայանն ու երգիչ Արսեն Ավանեսյանը: Երիտասարդ արձակագիր Ջորջ Առաքելն ընթերցեց իր ստեղծագործություններից:
Նմանատիպ նյութեր
1101 դիտում
09:27 14-04-2015
Նիդերլանդների Արնեմ քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում
1237 դիտում
23:24 29-06-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նիդերլանդների Ալմելո քաղաքում
1099 դիտում
22:36 12-10-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես Նիդերլանդների Ասեն քաղաքում
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են