9917 դիտում
09:23 19-05-2015
Ավտովթար Երևանում. Opel-ները բախվել և հայտնվել են գազոնում՝ վնասելով ծառերն ու գովազդային վահանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են 29-ամյա Գալուստ Ներսիսյանի վարած Opel Astra մակնիշի 34 DL 234 համարանիշի և 31-ամյա Դավիթ Շարոյանի վարած Opel Vauxhall Astra մակնիշի 34 VF 432 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ հարվածի արդյունքում 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գազոնի վրա՝ վնասելով ծառերն ու «Յուքոմ» ընկերության գովազդային վահանակը:
Օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանի «Կանաչապատում» և «Սանմաքրում» ընկերությունների ներկայացուցիչները: Օպերատիվորեն են ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Վարորդներին առաջինը օգնության են հասել նշված հատվածում ծաղկավաճառությամբ զբաղվողները:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Տիգրան Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդները վթարի մեջ միմյանց են մեղադրում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդներից Դ. Շարոյանը ներկայանում էր, որ ինքն աշխատում է ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+