1257 դիտում
09:48 19-05-2015
ՀԷՑ-ի չափազանց մեծ ախորժակը. ընկերությունը մտադիր է 1 կվտ/ժամ էլէներգիայի մատակարարման մարժան բարձրացնել ավելի քան 65 տոկոսով
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն, մտադիր է 1 կվտ/ժամ էլէներգիայի մատակարարման մարժան բարձրացնել ավելի քան 65 տոկոսով:
Այսինքն եթե ներկայումս մեկ կվտ/ժամ էլէներգիան ՀԷՑ-ը արտադրողից սպառողին հասցնելու համար ստանում է 12.46 դրամ եկամուտ, ապա մտադիր է այդ գումարը հասցնել 20.66 դրամի: Սա հենց մարժան է, որը ոչ մի կապ չունի էլէներգիայի արտադրության գների հետ: Անկախ նրանից, թե ՀԷՑ-ը արտադրողներից ինչ գնով կգնի մեկ կվտ/ժամը, սպառողին վաճառելու է դրանից 20.66 դրամ վերադիրով: Սա խոսում է այս ընկերության ունեցած չափազանց մեծ ախորժակի մասին: Սրա շնորհիվ ՀԷՑ-ը նախատեսում է սակագնի բարձրացումից հետո ստանալ տարեկան մոտ 15 միլիարդ դրամի շահույթ: Եվ դա այն դեպքում, երբ հենց իր ներկայացրած փաստաթղթերով մտադիր է մեծացնել կորուստները՝ նախատեսված 11.2 տոկոսից հասցնելով 12.4 տոկոսի: Նկատենք, որ 2014թ. նոյեմբերին էներգետիկայի նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ կորուստների 1 տոկոսի իջեցումը հանգեցնում է 5.1 միլիարդ դրամի հավելյալ եկամուտի»,– գրում է թերթը։
Նմանատիպ նյութեր
1674 դիտում
11:03 08-05-2015
ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով. Ժողովուրդ
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»