211652_close_icon
views-count947 դիտում article-date 09:57 19-05-2015

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դարձել է միայն սակագին բարձրացնող կառույց, իսկ ՀԷՑ-ը շարունակում է լկտիանալ. Ժողովուրդ

«Չարենցավանի մի մասը շաբաթ օրը հոսանքազրկված է եղել: Ընդ որում, էլեկտրաէներգիան անջատել են առանց նախազգուշացման: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության հետևանքով քաղաքի թիվ 2 դպրոցում նախատեսված միջոցառումը դպրոցի տնօրենը ստիպված հետաձգել է: Նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանն, իհարկե, ոչինչ չի արել՝ հավանաբար մխիթարվելով իրողությամբ, որ մարզերում առանց զգուշացման հոսանքազրկումները բավական տարածված երևույթ են: Բայց երբ իրավիճակը դիտարկում ենք ՀԷՑ–ի ախորժակի ֆոնին, տխուր պատկեր է ստացվում: Պատկերացնո՞ւմ եք՝ՀԵՑ-ը տարեկան միլիոնավոր և միլիարդավոր դրամներ է վատնում թանկարժեք ավտոմեքենաների, ինչ-որ տներ վարձակալելու վրա, իսկ բաշխիչ ցանցի համակարգի բարելավման և անխափան աշխատանքն ապահովելու համար գումար չունի: Իսկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը պարտավոր է հետևել իր կողմից լիցենզավորված ընկերության գործունեությանը, դարձել է միայն սակագին բարձրացնող կառույց: Իսկ ՀԷՑ-ը շարունակում է լկտիանալ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր