211652_close_icon
views-count6011 դիտում article-date 11:06 19-05-2015

Սեսկ Ֆաբրեգասի «կատակները» տխուր վերջաբան ունեցան. Տեսանյութ

Անգլիայի առաջնության նախավերջին տուրում արդեն չեմպիոն դարձած Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Վեստ Բրոմվիչին»: Հանդիպման ամենաուշագրավ պահերից մեկը տեղի ունեցավ 29-րդ րոպեին, երբ «Չելսիի» կիսապաշտպան Ֆաբրեգասի դիպուկ հարվածից հետո գնդակը կպավ մրցակցի խաղացողներից՝ Ֆլետչերի գլխին: Քանի որ այդ պահին խաղը վաղուց դադարեցված էր, Ֆաբրեգասի քայլը համարվեց ոչ մարզական և մրցավարը նրան անմիջապես հեռացրեց խաղադաշտից՝ «Չելսիին» թողնելով 10 հոգով: Եվ թեպետ Ֆաբրեգասը խաղից հետո նշել էր, որ միտումնավոր չէ հարվածել մրցակցի գլխին, սակայն ուշագրավ է, որ այդ օրը միայն Ֆլետչերը չէր «տուժել» Ֆաբրեգասի գործողություններից: Խաղից առաջ՝ հանդերձարանից դեպի խաղադաշտ տանող ճանապարհին, Ֆաբրեգասը կատակով հարվածել է նաև իր թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի ծոծրակին: Բայց այս դրվագը մրցավարի աչքից «աննկատ» էր մնացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր