211652_close_icon
views-count37311 դիտում article-date 16:28 19-05-2015

Ինչի՞ համար է պետք ոստիկանության մայորին գրանցել Գինեսի ռեկորդների գրքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ միայն այս տարի Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել մեծ թվով ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, դատական համակարգի աշխատակիցներ, ովքեր մեքենաները վարելու ժամանակ ծխել են, չեն կապել ամրագոտին, խոսել են հեռախոսով: Այն, որ հանրապետությունում որոշ վարորդներ կարող են գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում իրենց կատարած օրինախախտումների համար, դա գաղտնիք չէ: Կարելի է Գինեսի գրքում գրանցել նաև ոստիկանության այն մայորին, ում այսօր՝ մայիսի 19-ին, լուսանկարների շարք է արել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ոստիկանության մայորը Փափազյան փողոցով դեպի Կոմիտասի պողոտա ընթանալիս Opel մակնիշի 24 ԼՍ 757 համարանիշի ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու՝ խոսելով հեռախոսով և միաժամանակ ծխելով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր