3257 դիտում
13:12 20-05-2015
30-ամյա Դավիթին դուր չի եկել, թե աներոջ տանը ինչպես է հյուրերից մեկը հայհոյել կնոջը եւ նրան ծանր մարմնական վնասվածք հասցնելու աստիճանի ծեծի է ենթարկել
30-ամյա Դավիթ Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ընտանիքով հյուրընկալված լինելով Արտաշատ քաղաքում գտնվող իր աներորդի Ռոման Հայրապետյանի բնակարանում և գտնվելով ալկոհոլի ազդեցության ներքո, քննարկել է Սերգեյ Մարգարյանցի կողմից սեղանի շուրջ կնոջը հայհոյելը: Նրան դիտողություն կատարելուց հետո այդ հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում բռունցքներով դիտավորությամբ հարվածել է Սերգեյ Մարգարյանցի դեմքին և ձախ աչքին ու ձախ ակնագնդի 4-րդ աստիճանի կոնտուզիայի, սկլերայի ենթակոնյուկտիվալ պատռվածքի, հիֆեմայի, հեմոֆտալի, ցիլիոխորյոիտալ շերտազատման, կոպերի ենթամաշկային հեմատոմայի և աջ սրունքի քերծվածքի ձևով նրա առողջությանը պատճառել է ծանր մարմնական վնասվածք` օրգանի ֆունկցիայի կորուստի ձևով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
18818 դիտում
22:02 21-06-2017
Ստամբուլի քաքաղային ավտոբուսում տղամարդը ծեծի է ենթարկել անծանոթ կնոջը, ում կարճ շորը դուր չի եկել նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5985 դիտում
21:51 01-02-2018
Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
715 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
739 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»