724 դիտում
12:48 21-05-2015
Դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ
Մայիսի 20-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վուոդժիմիերժ Չիմոշևիչի հետ:
Քննարկվեց հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Վուոդժիմիերժ Չիմոշևիչին` 2005թ. Լեհաստանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունման և այդ հարցում նրա ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները:
Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը մշտապես եղել և մնում է Լեհաստանի համար բարեկամ երկիր, որի հետ ինչպես տնտեսական, այնպես էլ մյուս բոլոր բնագավառներում համագործակցության զարգացումը բխում է Լեհաստանի շահերից՝ արտահայտելով լեհ ժողովրդի դրական վերաբերմունքը հայերի հանդեպ: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել Լեհաստանի ներդրողների համար՝ կարևորելով հատկապես տնտեսական բնագավառում համագործակցության զարգացումը:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան - Եվրամիություն համագործակցության հեռանկարներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
859 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»