211652_close_icon
views-count802 դիտում article-date 13:09 21-05-2015

Ռուսաստանը 27-րդ հումանիտար օգնությունն է ուղարկել Դոնբաս

Այսօր առավոտյան Դոնբաս և Լուգանսկ է հասել հումանիտար օգնություն տեղափոխող Ռուսաստանի ԱԻՆ ավտոշարասյունը: Այդ մասին հայտնել է ՌԴ Ճգնաժամային իրավիճակերի ազգային կենտրոնի ներկայացուցիչը: Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ 100-ից ավելի բեռնատար ավտոմեքենաներ հասցրել են 100 տոննայից ավելի բեռ՝ մսամթերք, ձկնամթերք, կաթնամթերք, ցորենի ալյուր և այլն: Ավտոշարասյան հետ Դոնեցկ և Լուգանսկ են մեկնել նաև բժիշկներ, կամավորներ, հոգեբաններ: Ավտոշարասյունը 27-րդն է, որը օգնություն է հասցրել երկու ինքնահռչակ հանրապետություններին:

Նմանատիպ նյութեր