211652_close_icon
views-count1262 դիտում article-date 10:08 24-09-2015

Ռուսաստանը 39-րդ հումանիտար օգնությունն է ուղարկել Դոնբաս

Ռուսաստանի Ռոստովի մարզից ՌԴ ԱԻՆ-ի ավելի քան 100 բեռնատար ավտոմեքենաներ ուղղություն են վերցրել դեպի Դոնբաս, հաղորդում է Interfax-ը: Բեռնատարները 1200 տոննայից ավելի սնունդ ու բժշկական ապրանքներ են տեղափոխում նշված վայր: Սա արդեն 39-րդ ավտոշարասյունն է, որը հակամարտության գոտի է տեղափոխում հումանիտար օգնություն: Մինչ օրս Ռուսաստանը շուրջ 47 տոննա հումանիտար բեռ է հասցրել:

Նմանատիպ նյութեր